Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Սյամոն, «վիզ դրած», փորձում է համոզել արցախցիներին, որ իր առաջնորդությամբ Արցախ վերադարձի հնարավորությունը միանգամայն իրական է, և եթե վստահեն իրեն, ապա ամեն ինչ լավ կլինի: Ասում են՝ Սյամոյին հավատացողների թիվը բավական ստվարացել է:
Ակնհայտ է, որ սրանով Սյամոն մի խնդիր է լուծում՝ հասարակական-քաղաքական դաշտում սեփական կայացման, հետևաբար՝ նրա բոլոր խոստումներն ու «դվիժենիները» պետք է դիտարկել հենց այս պրիզմայով՝ հասկանալու վերջնանպատակը:
Ակնհայտ է, որ արցախցիների տունդարձի հարցը Սյամոյի մակարդակի հարց չէ. խնդիրը աշխարհաքաղաքական հարթության հարց է, որը պետք է լուծվի տարածաշրջանային կամ համաշխարահային տերությունների միջև պայմանավորվածությունների արդյունքում: Այսինքն՝ չեն կարող ասենք Իլհամն ու Սյամոն նստել ու որոշել, որ պետք է արցախցիները վերադառնան, և դա տեղի ունենա. այդ տունդարձն առնվազը չպետք է հակասի արևմտյան շահերին, մինչդեռ եթե պետք է արցախահայերի տունդարձը հզորացնի Կովկասում ՌԴ թուլացած դիրքերը, քանի որ ենթադրվում է, որ ռուսները կրկին կսկսեն ստանձնել «նայողի» դերը, ապա ներկա իրողությունների պայմաններում մի փոքր դժվար է պատկերացնել Սյամոյի խոստումների իրականացման մեխանիզմը:
Ասել կուզի՝ Սյամոն էլի «մուտիտներ» է անում իր սովորության համաձայն՝ փորձելով հերոսի տպավարություն թողնել: Նրանք, ովքեր հավատացել են նրան կամ կհավատան, պարզ, միամիտ մարդիկ են, որոնց Սյամոն փորձելու է օգտագործել իր քաղաքական նպատակների համար:
Չարժե գայթակղվել: